Բհարտրուհարի Մահտաբ
Բհարտրուհարի Մահտաբ | |
Կուսակցություն՝ | Biju Janata Dal?[1] |
---|---|
Կրթություն՝ | Utkal University? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և թերթի խմբագրիչ |
Դավանանք | հինդուիզմ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 8, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Bhadrak district, Central division, Օդիշա (նահանգ), Հնդկաստան |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Հայր | Harekrishna Mahatab? |
Բհարտրուհարի Մահտաբ (անգլ.՝ Bhartruhari Mahtab, սեպտեմբերի 8, 1957, Bhadrak district, Central division, Օդիշա (նահանգ), Հնդկաստան), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, կրոնական «Բիջու ջանատա դալ» կուսակցության առաջնորդ։ 1998 թվականից եղել է Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի պատգամավոր։ Կատակ ընտրական շրջանից վեց անգամ վերընտրվել է Օրիսա նահանգ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բհարտրուհարի Մահտաբը ծնվել է 1957 թվականի սեպտեմբերի 8-ին Ագարպարա գյուղում, Բրիտանական Հնդկաստան՝ Հարեկրիշնա Մահտաբի և Սուբհադրա Մահտաբի ընտանիքում[2]։ Ավարտել է Ուտկալի համալսարանը, որտեղ ստացել է անգլերնի մագիստրոսի գիտական աստիճան[2]։
1980-1990 ականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնակցել է Կոպենհագենում և Հռոմում անցկացվող Միացյալ ազգերի կազմակերպության սամիթներին[2]։ 1989 թվականին Չմիավորման շարժման 9-րդ կոնֆերանսի ժամանակ եղել է պատվիրակ, որն անցկացվել է նախկին Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադ[2]։ 1995 թվականին ներկա է գտնվել Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի 50-ամյակի տոնակատարություններին[2]։ Այդ տարի նաև մասնակցել է Չմիավորման շարժման 11-րդ կոնֆերանսին, որն անցկացվել է Կարտահենում, Կոլումբիա[2]։ Ուղեկցել է Հնդկաստանի վարչապետին Իրանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Սենեգալի Հանրապետություն, Թունիս և Վենեսուելա պաշտոնական այցերի ժամանակ[2]։
12-րդ համագումարի Լոկ սաբհա
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականին Կատակ ընտրական շրջանից ընտրվել է 12-րդ համագումարի Լոկ սաբհա[2]։ 1998 թվականից մինչև 1999 թվականը եղել է Հնդկաստանի զբոսաշրջության նախարարության արտոնությունների, արտաքին գործերի խորհրդարանական կոմիտեների, կրթության կենտրոնական խորհրդատվական հանձնաժողովի և խորհրդատվակ կոմիտեի անդամ[2]։ 1998 թվականի հոկտեմբերին որպես ոչ պաշտոնական պատվիրակ մասնակցել է ՄԱԿ-ի 52-րդ Գլխավոր Ասամբլեային[2]։
13-րդ համագումարի Լոկ սաբհա
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականին Կատակ ընտրական շրջանից ընտրվել է 13-րդ համագումարի Լոկ սաբհա[2]։ 1999 թվականից մինչև 2004 թվականը եղել է արտոնությունների, աշխատանքից, առևտրի, հաշվետվության, տեղեկատվական տեխոլոգիաների կոմիտեների անդամ[2]։ 2000 թվականից մինչև 2004 թվականը եղել է Հնդկաստանի գյուղատնտեսության նախարարության խորհրդատվական կոմիտեի անդամ[2]։ 2001 թվականի մայիսին Հնդկաստանի խորհրդարանի պաշտոնական պատվիրակության կազմում հաճախել է Մեքսիկա[2]։ 2002 թվականի մայիսին հնդկական խորհրդարանի պաշտոնական պատվիրակության կազմում մասնակցել է երեխաներին նվիրված ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեիայի հատուկ նստաշրջանին[2]։ Որպես Հնդկաստանի ոչ պաշտոնական պատվիրակ մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելեայի 2002 թվականի հոկտեմբերի 56-րդ և 2003 թվականի հոկտեմբերի 57-րդ նստաշրջաններին[2]։
14-րդ համագումարի Լոկ սաբհա
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Կատակ ընտրական շրջանից ընտրվել է 14-րդ համագումարի Լոկ սաբհա[2]։ 2004 թվականից մինչև 2009 թվականը եղել է կոմունիկացիոն և տեղեկատվական տեխնոլոգիաների կոմիտեի անդամ[2]։ 2004 թվականից մինչև 2005 թվականը եղել է Հնդկաստանի տեղեկատվության և հեռարձակման նախարարության և Հնդկաստանի մշակույթի նախարարության խորհրդատվական կոմիտեների անդամ[2]։ 2006 թվականից մինչև 2009 թվականը եղել է հաշվետվության կոմիտեի անդամ[2]։ 2007 թվականից մինչև 2009 թվականը եղել է ֆինանսների կոմիտեի անդամ[2]։ 2008 թվականից մինչև 2009 թվականը եղել է տեղեկատվության և հեռարձակման խորհրդատվական կոմիտեի, երիտասարդության և սպորտի հարցերով կոմիտեի և հյուսիսարևելյան շրջանի զարգացման կոմիտեի անդամ[2]։ Որպես Հնդկաստանի ոչ պաշտոնական պատվիրակ մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 58-րդ և 64-րդ նստաշրջաններին, որոնք համապատասխանաբար անցկացվել են 2004 թվականի նոյեմբերին և 2008 թվականի հոկտեմբերին[2]։
15-րդ համագումարի Լոկ սաբհա
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին Կատակ ընտրական շրջանից ընտրվել է 15-րդ համագումարի Լոկ սաբհա[2]։ 2009 թվականի օգոստոսի 6-ին նշանակվել էք հաշվետվության կոմիտեի անդամ[2]։ 2009 թվականի օգոստոսի 31-ին նշանակվել է Հնդկաստանի շրջակա միջավայրի և անտառային տնտեսության նախարարության ֆինանսական կոմիտեի և խորհրդատվական կոմիտեի անդամ[2]։ 2010 թվականի մայիսի 1-ին նշանակվել է Հնդկաստան-Մեքսիկա և Հնդկաստան-Կիպրոս ընկերությունների խորհրդարանային խմբերի փոխ նախագահ, Հնդկաստան-Բոթսվանա ընկերության խորհրդարանային խմբի անդամ, ինչպես նաև կլիմայի փոփոխության և գլոբալ տաքացման խորհրդարանային խմբի անդամ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://eci.gov.in/files/category/97-general-election-2014/
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 «Detailed Profile: Shri Bhartruhari Mahtab». Members of Parliament (Lok Sabha). Goverment of India. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բհարտրուհարի Մահտաբը Արխիվացված 2012-03-29 Wayback Machine Հնդկաստանի խորհրդարանի պաշտոնական կայքում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բհարտրուհարի Մահտաբ» հոդվածին։ |